ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով. biostem.am
Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով չափազանց հրատապ է և դեռևս համարվում է փորձարարական: Այս նյութի նպատակն է՝ աուտիզմի ժամանակ պորտալարային արյան ցողունային բջիջների օգտագործմամբ, բջջային թերապիայի առանձնահատկությունների հստակ բացատրությունը...:
Աուտիզմի ժամանակ ցողունային բջիջների օգտագործման միտքը ի հայտ եկավ մանկական ուղեղային կաթվածի բուժման ժամանակ, որն էլ իր հերթին սկսվեց նյութափոխանակության խանգարման ժամանակ պորտալարային արյան ցողունային բջիջների տրանսպլանտացիայից հետո:
1995-2007 թ.թ Դյուկի համալսարանի բժիշկների թիմը` Ջոան Կուրցբերգի գլխավորությամբ, իրականացրեց 100-ից ավելի պորտալարային արյան տրանսպլանտացիաներ նյութափոխանակության հազվակի խանգարումներով երեխաներին: Այդ խանգարումները բերում են կոգնիտիվ /ճանաչողության, հիշողության, մտածողության/ և ֆիզիկական խանգարումների, և ի վերջո, մահվան:
Այդ փոխպատվաստումները փրկեցին պացիենտների կյանքը, իսկ նրանց կոգնիտիվ պոտենցիալը կտրուկ աճեց: Հենց կոգնիտիվ ֆունկցիայի լավացումը բերեց այն մտքին, որ պորտալարային արյան բջջային թերապիայով կարելի է օգնել կենտրոնական նյարդային համակարգի զարգացման խնդիրներով երեխաներին, ինչպիսին են աուտիզմը և մանկական ուղեղային կաթվածը:
Բուժման կարևոր տարբերությունն այն էր, որ նյութափոխանակության խանգարումներով երեխաները նախքան պորտալարային արյան տրանսպլանտացիան ստացել էին քիմիաթերապիա: Իսկ նյարդային խանգարումների ժամանակ քիմիաթերապիա չի անցկացվել:
2005 թվականից Կուրցբերգի թիմն իրականացրեց մի շարք կլինիկական հետազոտություններ: Մի խմբում երեխաներին ներարկվում էր սեփական պորտալարային արյունը, իսկ մյուս խմբի մոտ՝ դոնորական: այդ հետազոտությունները դեռևս շարունակվում են: Սակայն արդեն պարզ է պորտալարային ցողունային բջիջների օգնությամբ պացիենտների վիճակի լավացումը:
Մանկական ուղեղային կաթվածի (ՄՈՒԿ) բուժման հաջողությունները ոգևորեցին բժիշկներին, և նրանք սկսեցին այն օգտագործել աուտիզմի բուժման ժամանակ: Հայտնի է, որ աուտիզմով երեխաների մոտ առկա է իմունային համակարգի ակտիվության բարձրացում և նյարդաբորբոքային վիճակ գլխուղեղում: Իսկ ներերակային ներմուծված ցողունային բջիջներն ունեն հակաբորբոքային ազդեցություն, կարող են դրդել իմունային համակարգի ընդհանուր կարգավորումը և լավացնել գլխուղեղի նեյրոնային կապերը:
Այնուամենայնիվ, աուտիզմի կլինիկական հետազոտությունները հետ են մնում ՄՈՒԿ-ի հետազոտություններից: 2011-2018 թ.թ. աշխարհում իրականացվել են ՄՈՒԿ -ի ժամանակ ցողունային բջիջների կիրառման 70 կլինիկական հետազոտություն և միայն 14 հետազոտություն` աուտիզմի ժամանակ: Դյուկի համալսարանում բժիշկ Կուրցբերգի թիմն աուտիզմի հետազոտությունները սկսել է 2014-ին այն երեխաների մոտ, որոնց ծնողները պահպանել էին երեխաների պորտալարային արյունը: Չնայած հետազոտության մեջ ընդգրկված չէ ստուգողական խումբ, բայց հրապարակված արդյունքները ցույց են տալիս դպրոցում նրանց հարմարողական պահվածքի նկատելի լավացում:
20.02.2020 Կարդացեք նաև
24.03.2020
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ